close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փախուստի դիմած ղազախ բանկիրը հայտարարել է, որ Ղազախստանում բողոքի ակցիաները համակարգվել են Կիևից

Աշխարհ

17 Հունվարի 2022, 11:34
 Փախուստի դիմած ղազախ բանկիրը հայտարարել է, որ Ղազախստանում բողոքի ակցիաները համակարգվել են Կիևից

Ղազախստանում բողոքի ցույցերը համակարգող կենտրոնը գտնվում է Կիևում. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայում բնակվող ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովը։

«Մերը կազմակերպչական շտաբ է, ավելի ճիշտ՝ կոչվում էր «Ղազախստանի դեմոկրատական ընտրությունների համակարգող շտաբ», որը գտնվում է Կիևում»,- ասել է Աբլյազովը։

Նրա խոսքով՝ շտաբի աշխատանքն ակտիվացել է Ղազախստանում առաջին ելույթներից անմիջապես հետո։ Ցուցարարները զանգահարել են  շտաբ, և նրանց խորհուրդ են տվել խստորեն հետևել, այսպես կոչված, ընդդիմության մշակած ալգորիթմին։ Այս ալգորիթմը, ըստ գործակալության զրուցակցի, գոյություն ունի ավելի քան չորս տարի։ Դա մի կողմից ենթադրում է խաղաղ ցույցեր, այդ թվում՝ ջարդարարների դեմ պայքար, միաժամանակ՝ նաև վարչական շենքերի զավթում։

Բացի դրանից՝ անկարգությունների ժամանակ, որոնց ընթացքում զինված մարդիկ հարձակվել էին վարչական շենքերի և ոստիկանական բաժանմունքների վրա, թալանվել էին բանկեր ու խանութներ, սպանվել էր 225 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից, ըստ Աբլյազովի, հեղաշրջման փորձ չի եղել, այլ Հանրահավաքների սահմանադրական իրավունքի իրացում, որոնք, ինչպես նա հայտարարել է, իբր խաղաղ բնույթ են կրել:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica