Ալիևն ու Զելենսկին հռչակագիր են ընդունել՝ պարտավորվելով երկուստեք աջակցել տարածքային ամբողջականությանը
Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիևում կայացած բանակցություններում ստորագրել են երկու պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության հռչակագիր։
«Մենք ստորագրել ենք Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների համատեղ հռչակագիրը, որն ամրագրում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում մեր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, հիբրիդային սպառնալիքներին համատեղ հակազդեցություն, խաղաղություն և կայունություն ապահովելու ցանկություն սևծովյան-կասպյան տարածաշրջանում և դրանից դուրս»,- ասվում է փաստաթղթում։