close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք փորձագետը Լավրովի ելույթից հետո եզրակացրել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը կսկսվի մի քանի օրից

Աշխարհ

15 Հունվարի 2022, 12:03
 Թուրք փորձագետը Լավրովի ելույթից հետո եզրակացրել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը կսկսվի մի քանի օրից

Թուրք փորձագետ Արդան Զենթյուրքի կարծիքով` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ կսկսվի յոթ օրից։ Նրա խոսքով՝ այդ մասին ակնարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ «Մոսկվան սպասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանին՝ անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկների վերաբերյալ»։ Իսկ որոշումը, ինչպես հստակեցրել է Լավրովը, ամերիկացիները խոստացել են տալ մեկ շաբաթվա ընթացքում։

Սակայն, ըստ Զենթուրքի, ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Թուրքիան, համաձայնել են, որ «ոչ ոք չի կարող որևէ երկրի փոխարեն որոշել՝ իրավունք ունի՞ այդ երկիրը, թե՞ ոչ մաս կազմելու Հյուսիսատլանտյան դաշինքին»։ Այսինքն` այդպիսով դաշինքը մերժել է Մոսկվայի առաջարկը։ Եվ դրա համար էլ Ռուսաստանը վերջին անգամ վերջնաժամկետ է տվել...»,- ասում է քաղաքագետը։

Մյուս կողմից` երեկ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռասազրույց են ունեցել։ Ըստ Զենթյուրքի՝  Ջոնսոնը խնդրել է Թուրքիայի նախագահին խոսել Ուկրաինայի և Ռուսաստանի գործընկերների հետ և փորձել հասկանալ՝ արդյո՞ք իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։

Փորձագետը նաև Ռուսաստանի կողմից «ամբողջ երկրի կիբերօկուպացիա» է անվանել Ուկրաինայի հանրային ծառայությունների և այլ կայքերի վրա հունվարի 14-ի հաքերային հարձակումները։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica