close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան կարող է պարտվել ռուս-ուկրաինական դիմակայությունում. Foreign Policy

Աշխարհ

15 Հունվարի 2022, 11:32
 Թուրքիան կարող է պարտվել ռուս-ուկրաինական դիմակայությունում. Foreign Policy

Ամերիկացի պատմաբան և քաղաքագետ Ջեֆրի Մանկոֆի կարծիքով` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրումը կարող է վերջ տալ Թուրքիայի երկարատև հավասարակշռմանը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև կարող է հանգեցնել տարածաշրջանային գերակայության  հասնելու` Թուրքիայի նկրտումների դադարեցմանը. հայտնում է  Foreign Policy պարբերականը։

«Խնդիրն այն է, որ Էրդողանը Ուկրաինայի հետ քաղաքական ու ռազմական խոր հարաբերություններ է հաստատել, որոնք, սակայն, սադրիչ են ինչպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այնպես էլ Ռուսաստանի համար։

Ավելին, չնայած տարածաշրջանային մրցակցության սրմանը, վերջին տարիներին Թուրքիան ձգտում է ռազմավարական մերձեցման Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերությունների սրման պայմաններում, ու թեև Մոսկվան պատրաստ է հանդուրժել Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում, Ուկրաինայի հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ է։

Այսպիսով` Անկարան հակամարտության վերսկսման դեպքում դիվանագիտական մեկուսացման վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանը կարող է ուժեղացնել ճնշումը Թուրքիայի շահերի վրա (օրինակ՝ Սիրիայում)՝ Ուկրաինայի խնդրում մի կողմ քաշվելու համար, և ՆԱՏՕ-ի հետ Անկարայի հարաբերությունները դժվար թե բարելավվեն մինչև նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2023թ.։ Բացի այդ, հաշվի առնելով թուրքական տնտեսության անկայունությունը և երկրի ներսում Էրդողանի ժողովրդականության անկումը, Թուրքիան ներկայումս ՆԱՏՕ-ի այն անդամներից է, որոնք ամենաշատը կկորցնեն Ուկրաինայի սահմաններին հակամարտության սրման դեպքում»,- գրում է քաղաքագետը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica