close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժլատ տեղեկությունների և հանդիպման տևողության՝ 1.5 ժամի հանգամանքները կարծես իրար չեն բռնում. դիտարկում բանագնացների հանդիպման մասին

Հասարակություն

14 Հունվարի 2022, 23:51
 Ժլատ տեղեկությունների և հանդիպման տևողության՝ 1.5 ժամի հանգամանքները կարծես իրար չեն բռնում. դիտարկում բանագնացների հանդիպման մասին
Ռուբինյան-Քըլըչ 1.5 ժամանոց հանդիպման մասին:
 
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների «նորմալացման» գործընթացի շրջանակներում այսօր տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարությունների մամլո հաղորդագրությունները նույնական կամ գրեթե նույնական են. հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվել են էլի հանդիպել: Չափազանց ժլատ այս տեղեկությունների և հանդիպման տևողության՝ 1.5 ժամի հանգամանքները կարծես իրար չեն բռնում:
 
Սակայն ռուսական թելեգրամյան ալիքներից մեկի փոխանցմամբ հանդիպմանը քննարկվել է «երկարատև թշնամանքից հետո կապերի վերականգնման ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»: Իսկապես, մեկուկես ժամանոց հանդիպումը դժվար թե զուտ ճանաչողական լիներ, ինչպես ներկայացվել է հանրությանը, և շատ տրամաբանական է, որ առկա լինի ճանապարհային քարտեզ՝ դրված 1.5 ժամանոց հանդիպման քննարկման հիմքում: Իսկ թե ո՛վ է այն մշակել, ինչ սկզբունքներ են ամրագրված այնտեղ, մեր «ժողովրդավար» ու «ժողովրդական» իշխանությունները գաղտնի են պահելու:
 
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ թուրքական կողմը հայտարարել է, որ ուզում է բանակցությունները շարունակել երկկողմ ձևաչափով, առանց երրորդ կողմի միջնորդության:
 
Թե ի՛նչ դիրքորոշում ունի հայկական կողմը բանակցությունների հետագա ձևաչափի մասին, դա էլ է անհայտ դեռևս:
 
Բազմաթիվ հարցականներ կան.
 
- Գործող իշխանությունները ևս ուզու՞մ են թուրքերի հետ տետատետ խոսել, առանց Ռուսաստանի միջնորդության:
 
- Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու խոսույթ առկա՞ է շփումներում կամ ենթադրյալ ճանապարհային քարտեզի մեջ:
 
- Արցախը ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման խոսույթ առկա՞ է շփումներում կամ ենթադրյալ ճանապարհային քարտեզի մեջ:
 
Գործող իշխանությունների հանդեպ մինուս անվերջության ձգտող վստահության պարագայում տագնապս ու մտավախությունս շատ են, որոնց հիմքերից մեկն էլ այն է, որ այս բանակցությունները հայկական կողմից վարում է ոչ թե պրոֆեսիոնալ կադրային դիվանագետ պաշտոնյան, ով իր մեջ կխտացներ մեր ազգային-պետական շահը, այլ կամակատար մի անձնավորություն, ով, անշուշտ, կիսելու է թե՛ Արցախից, թե՛ Ցեղասպանության պահանջից հրաժարվելու և «հանգիստ ապրելու» փաշինյանական մերկանտիլ համոզմունքը:
 
Մենուա Սողոմոնյան
 
ԵՊՀ դասախոս,

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամ 
 
 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica