Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները բարձր են գնահատել մոսկովյան հանդիպումը
Քաղաքական

Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում. հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Անկարան և Երևանը Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են շարունակել շփումները հարաբերությունների լիարժեք կարգավորման շուրջ՝ առանց նախապայմանների. գրում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։
Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես դրական է գնահատել հանդիպումը։
«Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ լիարժեք կարգավորման նպատակով։ Երկրորդ հանդիպման օրն ու վայրը դիվանագիտական ուղիներով կորոշվեն ժամանակին»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։