«Գորշ գայլերի» առաջնորդը հայտարարել է, որ «այն ինչ արվել է Ղազախստանում, կփորձարկվի նաև Թուրքիայում»
Տարածաշրջան

Երկու օր առաջ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, մեկնաբանելով Ղազախստանի իրադարձությունները, հետևյալ հայտարարությունն է արել. «Այն, ինչ այսօր արվում է Ղազախստանում, վաղը կփորձարկվի Թուրքիայում։ Որովհետև Թյուրքական պետությունների կազմակերպության կամքը վախ է սերմանում թշնամական ուժերի և միջամտողների մեջ։ Դիսկուրսները նման են, իսկ քարոզչության աղբյուրներն ու սադրանքի մեխանիզմները՝ շատ նույնատիպ»։