Հունվարի 22-ից հետո խստացված ռեժիմով կլինեն ստուգայցեր․ ԱՆ-ն՝ նոր սահմանափակումների մասին
Առողջապահություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հունվարի 22-ից վերահսկողություն է իրականացնելու՝ ստուգայցերի տեսքով, որոնք ընդգրկելու են նաև նոր պահանջների կատարման ստուգումը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը:
«Կախված գործունեության տեսակից՝ տնտեսվարողը ինքը պետք է մշակի և ներդնի այն կազմակերպչական մոտեցումը, որը կբերի ցանկալի արդյունքի՝ վերահսկման առումով: Իսկ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։