close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անզուսպ վայելքի իրական գինը. Էդգար Ղազարյան

Քաղաքական

13 Հունվարի 2022, 13:34
 Անզուսպ վայելքի իրական գինը. Էդգար Ղազարյան

Պարտադիր զինվորական ծառայության շարքային յուրաքանչյուր զինծառայողի զոհվելու դեպքում պետությունը մեր բոլորի կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամեն ամիս վճարվող դրոշմանիշային վճարների գումարներից տրամադրում է ամսական 200.000 դրամ հատուցում (20 տարի շարունակ):

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի 2021 թվականի գործուղման ծախսերը կազմել են 57 մլն դրամ, ինչը համարժեք է 285 զոհված զինծառայողի հատուցման գումարին։ Նույն պաշտոնյայի նոր ծառայողական մեքենայի համար վճարվել է 92 մլն դրամ, որը համարժեք է 460 զոհված զինծառայողի հատուցման գումարներին։

Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահում իր համար ձեռք բերված 4 հատ նոր ծառայողական մեքենաների համար վճարված գումարները, որոնք կարող են հասնել մինչև 960 մլն դրամի, ինչն էլ համարժեք է 4800 զոհված զինվորների հատուցման գումարներին։

Երկիրը կործանած և պատերազմը տանուլ տված պաշտոնյաների ճոխ ու շռայլ կյանքի համար կատարվող այս և այլ ծախսերի այս պարզ վերլուծությունից կարելի է եզրահանգումներ անել, թե ում և ինչի համար են զոհվել հազարավոր երիտասարդները, ովքեր են վայելում նրանց մահվան արդյունքները և ինչ գնով։

Հիվանդ է այն հասարակությունը, որը հանդուրժում է այս ամենը։

Էդգար Ղազարյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica