close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ զինվորները, ՀՕՊ չունենալով, փորձում են ավտոմատով ԱԹՍ խոցել, իսկ ԱԺ նախագահը թշնամու դեմ «պայքարում է» 200.000 դոլարանոց BMW-ով

Քաղաքական

13 Հունվարի 2022, 11:46
 Հայ զինվորները, ՀՕՊ չունենալով, փորձում են ավտոմատով ԱԹՍ խոցել, իսկ ԱԺ նախագահը թշնամու դեմ «պայքարում է» 200.000 դոլարանոց BMW-ով

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները 2022 թ. հունվարի 11-ին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ, որի ընթացքում, ցավոք, հայկական կողմն ունեցավ 3 զոհ, պայքարում իրենց գլխավերևում թռչող՝ թշնամու ԱԹՍ-ների դեմ: Նրանք փորձում են խոցել թշնամու ԱԹՍ-ները իրենց ամրակցված ավտոմատներով, այլ ոչ թե ՀՕՊ որևէ միջոցով:

2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեցին հայկական բազմաթիվ հողեր, ստեղծված նոր դիրքերն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ողբալի վիճակում են: Բացի հասարակ կահավորանքից, հայ զինվորները չունեն անգամ ՀՕՊ թեթև տեսակի սպառազինություն՝ անընդհատ երկնքում պտտվող ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:

Իսկ այդ նույն իրականությունում ՀՀ ԱԺ նախագահը, դիրքերում կահավորանքի կամ սպառազինության ապահովումը նախաձեռնելու փոխարեն, գնում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողության BMW:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica