close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում ընտրությունները չեղարկելու որևէ իրավական հիմք գոյություն չունի․ փաստաբան

Քաղաքական

11 Հունվարի 2022, 17:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում ընտրությունները չեղարկելու որևէ իրավական հիմք գոյություն չունի․ փաստաբան

Այն իրավաբանական փաստերը, որ ունենք, թույլ են տալիս մեզ համոզված պնդելու, որ Վարդենիսում  համայնքապետի ԺՊ այլ անձի նշանակելու կամ ընտրությունները չեղարկելու որևէ իրավական հիմք գոյություն չունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ՔՊ-ն կարողանա չեղարկել Վարդենիսի ՏԻՄ ընտրությունները իր համար անցանկալի ընդդիմադիր համայնքապետի՝ Ահարոն Խաչատրյանի, ընտրվելու պատճառով։

Նա վստահեցրեց, որ իրավական հիմք կլիներ, եթե ավագանին ընտրած չլիներ համայնքապետ նիստի գումարման պահից 20-օրյա ժամանակահատվածում։ Իրենց պարագայում հենց նիստը գումարվել է՝ նույն գումարման օրն էլ ընտրվել է համայնքապետ։

«Հիմա ՔՊ-ն վիճարկում է այդ որոշումը, որին հետո կանդրադառնանք անպայման իր հետաքրքիր նյուանսներով, համայնքապետն ընտրված է, նման հիմք գոյություն չունի․ համայնքապետն ստանձնելու է իր լիազորությունները, վարչական դատարանն էլ ինչ կորոշի՝ արդեն մենք ըստ այդ որոշման կղեկավարվենք»,-ասաց փաստաբանը։

Նա դիտարկեց հնարավոր մի քանի սցենարները․ իրենց համար ոչ բարենպաստ դատական ակտի պարագայում վերաքննիչ բողոք կներկայացնեն կամ, եթե տեսնեն, որ դատական ակտը հիմնավորված է՝ իրենց ավագանին ոչ մի խնդիր չունի՝ կգնան, նորից կընտրեն Ահարոն Խաչատրյանին իրենց 14 մանդատներով, ու համայնքի կյանքում ոչ մի բան չի փոխվի ընդհանրապես։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica