close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում ոստիկանության գործողությունների մասով հայցադիմում ենք պատրաստել․ փաստաբան

Քաղաքական

11 Հունվարի 2022, 17:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում ոստիկանության գործողությունների մասով հայցադիմում ենք պատրաստել․ փաստաբան

Վարդենիսում ոստիկանության բոլոր գործողությունների մասով հայցադիմում ենք պատրաստել՝ ավագանու 14 անդամներ համահայցվորներ են, մենք դատարանից պահանջելու ենք ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ դատարանին նաև խնդրելու են՝ հայցի ապահովում կիրառել և առնվազն մինչև դատական ակտը ոստիկանությանը շատ հստակ արգելել որևէ կերպ միջամտել ավագանու աշխատանքներին, որովհետև ոստիկանությունը սահմանանցում է իր լիազորությունները։

Բանն այն է, որ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետի երդմնակալության օրը ոստիկանները թույլ չտվեցին ավագանու ընդդիմադիր անդամներին մուտք գործել իրենց աշխատավայր՝ համայնքապետարան, իսկ մինչ այդ՝ ավագանու առաջին նիստին, ակնհայտորեն խոչընդոտում էին ավագանու անդամների աշխատանքը։

«Միաժամանակ նշեմ, որ այս պահին հայցադիմում է մուտքագրված ՔՊ կուսակցության կողմից Վարչական դատարան, որով պահանջում են անվավեր ճանաչել ավագանու առաջին նիստին կայացված որոշումը համայնքապետի ընտրության մասին»,-ասաց փաստաբանը։

Ոստիկանությունը նաև այս մասով է ստել, քանի որ հայցադիմումը դեռևս վարույթ ընդունված չլինելով՝ ոստիկաններն ասել են, որ վարույթ է ընդունվել և բռնի կերպով չեն թողել, որ ավագանու անդամները մտնեն իրենց աշխատավայր։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica