close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 3)

Քաղաքական

11 Հունվարի 2022, 11:37
 Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 3)

Պատերազմի և պարտության պատճառները

Առաջին՝ բանակցությունների տապալումն էր. Փաշինյանը հրաժարվեց նախորդ 20 տարիների բանակցային գործընթացի ձեռքբերումներից, նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմից հետո Սանկտ Պետրբուրգի և Վիեննայի՝ կրակի դադարեցման և վերահսկման համաձայնագրերից՝ հայտարարելով, թե իր սեփական կետից է սկսում բանակցությունները։ Իսկ տապալված բանակցությունների այլընտրանքը պատերազմն է (այս մասին մանրամասն տես՝«Հայաստանի երկընտրանքը. մի կողմում՝ գաղափարախոսություն, մյուս կողմում՝ արևմտյան շահերով առաջնորդվող սպառողական հասարակություն» նյութը

Երկրորդ՝ Փաշինյանը փչացրեց Հայաստանի միակ ռազմական դաշնակցի Ռուսաստանի հետ հարաբերությունները ու պատերազմի դուռ բացեց Թուրքիայի ու Ադրբեջանի համար (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը, ու երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ասաց, թե Հայաստանում թեժ վիճակ է, վարչապետ Փաշինյանը ծաղրեց նրան՝ ձեռքը ճակատին տանելով՝ հա, իրոք էս ամառը շատ շոգ է, ապա  հաջորդեցին ռուսական ձեռնարկությունների դեմ քրեական գործերը, Պուտինի թշնամի նացիոնալիստ Շիշկինին ապաստան  տալը, մյուս թշնամի Նավալնուց Հանրայինով Պուտինի դեմ հարցազրույց վերցնելը, ապա նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնմանը «Իմ քայլի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկելը (որից հետո պաշտոնը բարձրացվեց,  ԱԺ փոխնախագահ դարձավ), Հովհաննես Իգիթյանի՝ քվեարկությանը չմասնակցելը, նաև՝ Պուտինին ստորացնելը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արարողակարգը խախտելով, նրան չդիմավորեց Երևանում։ Բայց սրանք այսբերգի երևացող մասերն են։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների ավերման ահազանգ էր Կրեմլի միջազգային պրոպագանդիստական հաստատության՝ RT-ի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանի՝ 2020-ի սեպտեմբերի խոսքը,  որը խստորեն քննադատեց Հայաստանի իշխանություններին, որ «Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է», «երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով», «դուրս եք քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին», «մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի վրա», «Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմը» և այլն։ Հայաստանի հակառուս իշխանությունը հետևողականորեն, ի շահ Արևմուտքի, խափանում էր բոլոր ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունները)։

Եվ երրորդ՝ 2018-ից հետո իշխանության եկածների սխալ սպառազինությունն ու պաշտպանության կազմակերպումը։

Պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար վճռորոշ դեր խաղացին թուրքական անօդաչու թռչող սարքերը՝ «Բայրաքթար»-ները, որոնք սկսել էին գնել 2020 թվականից։ Նրանց դեմն առնելու ամենարդյունավետ հակաօդային միջոցները համարվում են Ռուսաստանի նոր սերնդի «Պանցիր»-ները, որոնք Հայաստանի իշխանությունը չի գնել։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ասում է, որ ռուսական արտադրության վեցական «Պանցիր» հակաօդային պաշտպանության  համակարգերով հնարավոր կլիներ փակել ամբողջ տարածքը։ Եվ այդ  համակարգերը ձեռք բերելու համար անհրաժեշտ կլիներ 90 միլիոն դոլար, մինչդեռ իշխանություններն իրենց 150 միլիոն դոլարի պարգևավճարներ են տվել միայն 2019-ին։

Պատերազմից հետո ծառայությունից դուրս եկած՝ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ասուլիսով բացահայտեց բազմաթիվ ռազմական թերություններ, որոնք հանգեցրել են պարտության,մասնավորապես՝ նա հայտնեց` 2016-ին սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլան է կազմվել, որով ձեռք են բերվել «Տոր», «Սմերչ», «Իգլա», նռնականետեր, հրետանային հրթիռներ։

«2017-ի պլանի համար 2 դիվիզիոն «Տոր» պետք է ձեռք բերվեր, և գումարի 10 տոկոսը վճարված էր։ Պլանում նշված էր` գումարը որտեղից պետք է հատկացվեր։ Նաև 1 դիվիզիոն «Սմերչ» պետք է գնեինք՝ «Իսկանդերի» համակարգը կատարելագործեինք։ Սակայն 2018-ին պլանը փոխեցին ու գնեցին ՍՈւ-30 (առանց սպառազինության), ԶՕՈւ 23-22, ՕՍԱ-ներ (որոնց հրթիռները այլևս չեն արտադրվում)։ Դրանցից քանի՞սն են կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանի նշած մյուս խոշոր սխալն այն է, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը հրամանով կանգնեցնում է բանակի համալրումը, փոխարենը՝ ճակատ ուղարկում կամավորականների։

 Բայց «Սպիտակ թղթի» ամենաակնհայտ աջակցությունը Փաշինյանին հետևյալ նախադասությունն է. «Պետական ռեսուրսների համընդհանուր թալանը մինչեւ 2018 թ.»։

Եթե պետական բյուջեից պաշտոնյաներին առատորեն պարգևավճարներ տալը և աշխատավարձները կրկնակի բարձրացնելը թալան է, ապա 2018 թվից հետո Հայաստանի պատմության մեջ երբեք այդպես չեն բարձրացվել նախարարների աշխատավարձերը.  վարչապետ Փաշինյանը, խախտելով օրենքը, ըստ որի՝ նախարարի աշխատավարձը չպետք է գերազանցի բազային (ցածր) աշխատավարձը 12 անգամից ավելի, 2019-ին նախարարների աշխատավարձը գաղտնի հրամանով կրկնապատկել է, և բազային աշխատավարձից 24 անգամ ավելի դարձրել (տես՝«Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է»)։ Երբեք բյուջեից այդքան շատ գումար պատգամավորներին և բարձրաստիճան  պաշտոնյաներին, որպես պարգևավճար, չեն տրվել, ինչքան Փաշինյանի իշխանության ժամանակ՝ 2020 թվին պատերազմի և կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ թեստերը 15 հազար դրամ արժեին, տրվել է 78.6 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար, իսկ Փաշինյանի կառավարման ամբողջ ընթացքում՝ 204 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար է տրվել(տես՝« 204 միլիոն դոլարի պարգևավճար՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»

Եթե առանց մրցույթի պետական գնումները կոռուպցիա է և թալան, ապա երբեք այնքան շատ մեկ աղբյուրից պետական գնումներ չեն կատարել, ինչքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք (տես«Մեկ անձից գնումներն ընդհանուր պետական գնումներում բավականին շատ են»[8])։ Պետական գնումներն ու պատվերները հաճախ կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների կամ հենց բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ձեռնարկություններից (տես՝«Քո գրպանից. ԱԺ խոսնակի անխոս եղբայրը՝ կրկին խոշոր մրցույթի հաղթող»,«Քո գրպանից՝ 834 000 դոլար վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրպանին» և այլն)։

Շարունակելի

Վահան Իշխանյան

Մաս 1՝ այստեղ

Մաս 2՝ այստեղ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica