close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավը պետք է ունենա գերակա առաջնահերթություն. Գեղամյան

Հասարակություն

6 Հունվարի 2022, 19:09
 Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավը պետք է ունենա գերակա առաջնահերթություն. Գեղամյան

Կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարեւորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Թուրքագետ, «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը։

«Անկախ այն ամենից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, մի կարեւոր արդյունք արդեն իսկ գրանցվել է. Միջին Ասիայի խոշորագույն երկիրը, որը նաեւ կարեւոր տարանցիկ ուղի է Արեւելք-Արեւմուտք գծում, այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետեւաքներով։

Իսկ հետեւանքներից մեկն այն է, որ շարունակվելու է Ասիա-Եվրոպա կոմունիկացիոն ուղիների փնտրտուքը, որոնցից մեկը Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղին է։ Հայաստանի ողջ տարածքով անցնող այս ճանապարհը ոչ միայն իրական տնտեսական հնարավորություններ կբացի Հայաստանի համար, այլ, որ ավելի կարեւոր է, թույլ կտա մասամբ վերականգնել մեր պետության աշխարհաքաղաքական կշիռը՝ այդպիսով ընդլայնելով մանեւրելու մեր դաշտը թե՛ Արցախի, թե՛ այլ հայկական հարցերում։

Եթե այս ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվեին ժամանակին, ապա արդեն հիմա Հյուսիս-Հարավ ուղին, ըստ էության, կլիներ այլընտրանք չունեցող նախագիծ։

Մինչդեռ ՀՀ դե ֆակտո կապիտուլիացիոն իշխանությունը արդեն իսկ զիջել է Հյուսիս-Հարավի կարեւորագույն մի հատվածը (Գորիս-Կապան ճանապարհը) Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով արհեստական խոչընդոտ այս նախագծի իրականացման համար։ Ավելին՝ կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարեւորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։

Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավ ուղղությամբ աշխատանքը պետք է ունենա գերակա առաջնահերթություն»,- գրել է նա։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica