close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքացիական պատերազմ է սկսել վարդենիսցիների դեմ. Գեղամասարի համայնքապետ

Քաղաքական

4 Հունվարի 2022, 11:41
 «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքացիական պատերազմ է սկսել վարդենիսցիների դեմ. Գեղամասարի համայնքապետ

Տպավորություն է, որ ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների հետ․ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

«Մենք նախօրոք հայտարարել ենք, որ այսօր երդմնակալության արարողություն է լինելու, ու այդ դեպքում, երբ ամեն ինչ սահմանադրական կանոններին համապատասխան է, մեր ոստիկանները պարտավոր են ոչ թե փակել քաղաքապետարանի մուտքը, այլ պետք է ապահովեն, որ առանց խոչընդոտների կայանա այդ նիստն ու երդմնակալության արարողությունը։ Սա համարում եմ սահմանադրության ոտնահարում»,- ասաց նա։ 

Նշենք, որ Վարդենիսի ընդդիմադիր համայքնապետը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ավագանու անդամներին թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարան։

Ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, նաև դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու համայնքապետի ընտրության արդյունքը։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և անցկացրին երդմնակալությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica