close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հայկական կողմերի հետ բանակցելու փոխարեն ընտրել է «սալյամի կտրելը»․ Արթուր Մարտիրոսյան

Քաղաքական

28 Դեկտեմբերի 2021, 22:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հայկական կողմերի հետ բանակցելու փոխարեն ընտրել է «սալյամի կտրելը»․ Արթուր Մարտիրոսյան

Այս իշխանությունների հետ ես նույնիսկ Հայաստանի ապագան լավ չեմ տեսնում, ուր մնաց Արցախի ապագան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բանակցային գործի մասնագետ, Բոստոնի CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը։

Նա նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը բանակցում է ներսում և դրսում, հայկական կողմերի՝ մեզ, հետ բանակցելու փոխարեն ընտրել է «սալյամի կտրելը»։

«Մեզ չեն ասում ինչի մասին են բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Երբ Փաշինյանին հարց է տրվում՝ ինչ եք խոսել, օրինակ, Բրյուսելում Ալիևի հետ մենակ մնացած ժամանակ, պատասխանում է՝ նույնը, ինչ որ մինչև այդ։ Բայց մինչև ա՞յդ ինչ էր։ Մենք ուզում ենք իմանալ՝ ի՞նչ ես խոսել, ոչ թե նո՞ւյնը, թե՞ ոչ։ Այսինքն, իր համար շատ լավ ֆորմատ է գտել, երբ ինքը կարող է ցրել հարցերը, երկարացնել և ինքը քանի որ հասկանում է, և իրեն խորհուրդ տվողներն էլ հասկանում են, որ ինքը բանակցում է դրսում և նաև բանակցում է ներսում, այսինքն, «բանակցելու» տեղը ինքն ընտրել է մի այլ տեսակ՝ հայկական կողմերի՝ մեզ հետ, ներսում բանակցությունները վարում է հետևյալ կերպով, էդ կոչվում է «սալյամի կտրել», այսինքն ինչ-որ փոքր զիջում է անում այստեղ-այնտեղ դրսում, իսկ ներսում խոսում է ինչ-որ մեծ խաղաղության դարաշրջանի մասին, զարգացման մասին և այլն, որը  տեղի չի ունենում, պարզ է, որ տեղի էլ չի ունենալու, որովհետև մյուս կողմը լավ հասկանալով, որ դու արդեն կախվածության մեջ ես իրենից, այսինքն, եթե դու ասում ես, որ քո զարգացումը կախված է լինելու ճանապարհների բացվել-չբացվելուց, ուրեմն իրենք կարող են օգտագործել այդ ժամանակի տարբերությունը և պահանջեն ավելի մեծ զիջումներ, քան դու պատրաստ ես անել․ դա է ամբողջ թուրքական խաղը»,-ասաց բանակցային գործի մասնագետը։

Արցախի մասին Արթուր Մարտիրոսյանն ասաց՝ Փաշինյանն ուզում է մեզ վերադարձնել 1988 թ, մի բան էլ ավելի՝ ինքն ադրբեջանական կողմի դիրքերից է խոսում։ 

«Այո, ոչ ոք չէր ժխտում, որ Լեռնային Ղարաբաղում նախկինում ապրող ադրբեջանցիները պետք է իրավունք ունենային վերադառնալու, եթե ցանկանան, բայց նա այդ տեխնիկական խնդիրը, որը զուտ տեխնիկական է, դարձրել է մի մեծ հարց՝ տեսեք, ձեզ չէին ասում դրա մասին, բայց ո՞նց պետք է այդ ամենը լիներ․ շատ պարզ, հեշտ հասարակ ձև կա՝ բացի ադրբեջանցիներից կային նաև հայեր, որոնք թե՛ Շահումյանի շրջանից, թե՛ Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանվել էին բռնի ուժով, պոգրոմներով, եթե դու բանակցում ես և մյուս կողմի այդ պահանջարկը ճանաչում ես, դու պետք է հավասարություն հաստատես, դա արդարության հիմքերից մեկն է բանակցություններում։ Եթե դուք այդ չափանիշն օգտագործում եք, եկեք այդ չափանիշն օգտագործենք նաև հայկական կողմի համար։ Եվ բանակցենք դրա շուրջ։ Այո, տեխնիկական խնդիր է, բանակցենք։ Բայց ինքը հիմա դա դարձրել է մի խնդիր, որն, իբր, անհնար է դարձնում Արցախի անկախ կարգավիճակը։ Ինչո՞ւ, որովհետև դա է պահանջը Թուրքիայի»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Նա համոզված է, որ եթե այսօր ճանաչենք դա, վաղն ասելու են՝ ադրբեջանցիները բնակվել են նաև Հայաստանում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica