close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ իշխանական պատգամավորներն օրինակ ծառայո՞ւմ են․ Արամ Վարդևանյան

Քաղաքական

9 Դեկտեմբերի 2021, 14:30
 ԱԺ իշխանական պատգամավորներն օրինակ ծառայո՞ւմ են․ Արամ Վարդևանյան

Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի կարող երբևէ իրեն թույլ տալ այնպիսի վարքագիծ, որ նույնիսկ անուղղակի ընկալվի, թե կողմ է վիրավորանքին, առավել ևս՝ ծանր կամ ծայրահեղ ծանր վիրավորանքին․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մեր հասարակության մեջ վիրավորանքը պետք է տեղ չունենա, բայց քննադատությունը պետք է թույլատրելի լինի։ Ինձ մոտ տպավորություն էր, որ պատգամավորներից մի քանիսը լուրջ պայքարում են, օրինակ՝ Freedom House-ի հետ, բայց, սիրելի՛ հայրենակիցներ, այդ կազմակերպությունները մեզնից ավելի շատ բան գիտեն։ Հիմա այս հարցի վերաբերյալ, որ ասում են՝ սա հետընթաց է, էստեղ բանավիճելու բան չկա»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ․–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։

Ավելին՝ տեսանյութով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica