close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա իրականում օրենք է քննադատությունը սահմանափակելու, քրեական գործեր հարուցելու վերաբերյալ․ Աղվան Վարդանյան

Քաղաքական

9 Դեկտեմբերի 2021, 14:22
 Սա իրականում օրենք է քննադատությունը սահմանափակելու, քրեական գործեր հարուցելու վերաբերյալ․ Աղվան Վարդանյան

7-րդ գումարման խորհրդարանն իր վերջին շնչում օրենք ընդունեց ծանր վիրավորանքը քրեականացնելու վերաբերյալ, որն այժմ գործում է: Ակնհայտ է, որ այդ  օրենքն ունի  լուրջ խնդիրներ  Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությունը կարող է լինել ոչ միայն ընդունելի խոսքը, այլ նաև այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող և վիրավորական համարվել որոշ մարդկանց կողմից․ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ԱԺ-ում  ելույթ ունենալիս։

Նրա խոսքով՝ օրենքի շրջանակում արդեն իսկ 106 քրեական գործեր են հարուցվել, որոնցից վարույթ է ընդունվել 18-ը։

«Սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի  դեմ  քննադատությունը սահմանափակելու, քրեական գործեր հարուցելու վերաբերյալ»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Պատգամավորն իր խոսքում նաև ընդգծեց․

«Օրենքն իր նպատակին չի ծառայելու, հայհոյանքը պետք է ոչ թե սպառնալիքով փորձենք դադարեցնել, այլ պետք է փորձենք օրինակ ծառայել, ինչպես երկրի բարձրաստիճան պաշտոնյաններն են պահում իրենց, այնպես էլ հասարակությունն է իրեն պահելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica