close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաղը տեղի կունենա «3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ

Աշխարհ

9 Դեկտեմբերի 2021, 12:03
 Վաղը տեղի կունենա «3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին նվիրված՝ «3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում. հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար առաջարկած «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 10-ին  Մոսկվայում»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, Թուրքիան կներկայացնի մեր պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica