close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել. Մետաքսե Հակոբյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 18:34
 Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել. Մետաքսե Հակոբյան

Արցախի Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Պայթյունը մեկ անգամ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Կարմիր շուկայի բնակիչները պատգամավորին ասել են, որ միայն ուժգին պայթյունի ձայն են լսել, սակայն դրանից հետո գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

«Ենթադրում են, որ գուցե պայթեցման աշխատանքներ են իրականացվել ռուս խաղաղապահների կողմից։ Հաճախակի են նման աշխատանքներ լինում՝ չնայած բնակիչներին տեղեկացնում են այդ մասին»,-նշել է Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով երեկ երեկոյան գյուղի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին՝ Մետաքսե Հակոբյանն ասել է, որ բնակիչների խոսքով կրակոցները հեռվից են լսվել, երկար չեն տևել և ամենայն հավանականությամբ մեր դիրքապահների ուղղությամբ են եղել։

Պատգամավորը նշել է, որ բնակիչներն անհանգիստ էին հատկապես մի քանի օր առաջ տեղի ունեցած երկարատև կրակոցներից, որի ժամանակ թշնամին տարբեր տրամաչափի զենքեր էր օգտագործում։

«Շատ անհանգիստ էին, որովհետև երբ մարդիկ հավաքված են եղել, իրենց գլխավերևով էլ են փամփուշտներ անցել, նաև տների կողքով։ Արցախի բնակիչը հասկանում է, որ միևնույն է անգամ այդ պարագայում նա իր հայրենիքում է ապրում, բայց կան մարդիկ, որոնք չեն դիմանում և արտագաղթում են։ Մյուս կողմից էլ իշխանությունների անտարբերությունը, որևէ գործողություն չկա, որ մարդիկ իշխանավորների կողմից իրենց պաշտպանված զգան»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով Արցախի բնակիչներն այսօր հանգիստ են միայն այն առումով, որ բանակը կատարում է իր գործառույթները, իրականացնում անվտանգության երաշխավորի իր բոլոր պարտականությունները։ Պատգամավորի խոսքով իրենց գործառույթները կատարում են նաև ռուս խաղաղապահները, ինչը ևս վստահություն է առաջացնում բնակիչների մոտ, որ կարող են հանգիստ ապրել։

«Յուրաքանչյուր արցախցի այսօր հարց է տալիս, թե ինչ է լինելու չորս տարի հետո, երբ խաղաղապահները գնան։ Որևէ հավաստիք, փաստաթուղթ կամ նախադրյալ չկա, որ ռուս խաղաղապահները մնալու են։ Շատերի մոտ հենց դա է անհանգստություն առաջացնում։ Բնակիչները հասկանում են՝ քանի այս իշխանությունները կան, իրենց երեխաների կյանքը վտանգված է։ Դրա համար անհանգստանում են, որ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Բոլորն անհամբեր սպասում են, որ իշխանությունները գոնե մի փոքր հաշվետու կլինեն այդ առումով, բայց քար լռություն է»,-ասել է Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ այդ անորոշության զգացումը երբեմն ստիպում է որոշներին լքել հայրենիքը։

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica