close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լույս է տեսել «Հայ Դատի տարեգիրք 2020»-ը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 18:18
 Լույս է տեսել «Հայ Դատի տարեգիրք 2020»-ը

2021 թվականի նոյեմբերին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրատարակել է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների 2020 թվականի աշխատանքը ամփոփող տարեգիրք։

«Երկու խօսք»ում ասված է.

Ձեզ ենք ներկայացնում «Հայ Դատի տարեգիրք 2020»-ը, որը լինելու է ամէնամեայ։ Այն համառօտ ամփոփում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների ցանցի տուեալ տարուայ գործունէութեան կարեւորագոյն աշխատանքները։

2020 թւականը հայութեան, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների համար եղաւ փոթորկալի։ Յուլիսեան Տաւուշեան կռիւները, եւ յատկապէս Սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների մասնակցութեամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած պատերազմը յանգեցրին
հազարաւոր մարդկային զոհերի, վիրաւորների, տեղահանուածների եւ տարածքային կորուստների։ Հայութիւնը յայտնուեց ամբողջապէս նո՛ր իրականութեան, նո՛ր վտանգների ու նո՛ր մարտահրաւէրների առջեւ։

Ամբողջ տարուայ ընթացքում, Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները ոչ միայն շարունակեցին իրենց նախածրագրուած աշխատանքները, այլեւ, 44-օրեայ պատերազմով պայմանաւորուած, նո՛ր թափ հաղորդեցին իրենց գործունէութեանը, որը բնականաբար ազդուեց նաեւ տարեսկզբից Covid-19-ով ստեղծուած տեղաշարժի ու հրապարակային հաւաքների սահմանափակումերից եւ մարդկային յարաբերութիւնների նոր իրադրութիւնից։

Ծրագրուած էր 1920 թ. Սեւրի պայմանագրի եւ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վուտրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100-ամեակները նշել մեծ հնչեղութեամբ՝ Սեւրից Վաշինգտոն ու Երեւան։ Համավարակն ու 44-օրեայ պատերազմը սահմանափակեցին այդ ծրագրերի իրականացումը։

Տարեգրքում, ինչ-ինչ պատճառներով, տեղ չեն գտել մի քանի երկրների Հայ Դատի յանձնախմբերի, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի արտաքին յարաբերութիւնների եւ Հայ Դատի համակարգին մաս կազմող երկու հիմարկների (Երեւանում գործող «Արեւմտահայաստանի եւ արեւմտահայութեան հարցերի ուսումասիրութեան կենտրոն» [akunq.net], եւ Վաշինգտոնում գրանցուած «Արդարութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոն» [armenianlegal.org]) աշխատանքների ամփոփ զեկոյցները։ Այս բացթողումը սրբագրւելու է «Հայ Դատի տարեգիրք 2021»-ում։

Մինչ այդ, կարող էք Հայ Դատի աշխատանքներին հետեւել տարեգրքում նշուած կայքերի եւ սոցցանցերի էջերի միջոցով։

Ներբեռնել «Հայ Դատի տարեգիրք 2020»-ի pdf տարբերակը։

ancnews.info

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica