close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ-ն ու իշխանությունն ամեն ինչ անում են՝ Արթուր Սարգսյանին մի քանի օր ավելի կալանքի տակ պահելու համար․ Վարդևանյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2021, 16:06
 ԲԴԽ-ն ու իշխանությունն ամեն ինչ անում են՝ Արթուր Սարգսյանին մի քանի օր ավելի կալանքի տակ պահելու համար․ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը, որը նշանակված էր ժամը 15։00-ին՝ Գորիսի դատական նստավայրում, չի կայանալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա Արթուր Սարգսյանի գործի հետ կապված իրավիճակն աննախադեպ որակեց․ նիստից առաջ մի խումբ պատգամավորներ անձնական երաշխավորության միջնորդություն են պատրաստել, որպեսզի ներկայացնեն դատարան, սակայն մի քանի ժամ առաջ պարզվել է, որ դատավորն առողջական խնդիրներ ունի, նիստը չի կայանալու։

«Հիշեցնեմ, որ Արթուր Սարգսյանն օժտված է պատգամավորի անձեռնմխելիությամբ, բայց այս պահին գտնվում է կալանավայրում, ինչպես մեր շատ գործընկերներ։ Բայց Արթուր Սարգսյանի քրեական գործն ունի մեկ առանձնահատկություն. 3 շաբաթից, ուզեն-չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, որովհետև գործի վաղեմության ժամկետն ավարտվում է։ «Քրեական օրենսգիրքը», «Քրեական դատավարության օրենսգիրքը» շատ ուղղակի նախատեսում են, որ եթե քրգործի վաղեմության ժամկետն անցել է, ապա անձը չի կարող լինել կալանավորված», -  ընդգծեց Վարդևանյանը։

Այն պայմաններում, երբ Սարգսյանը այսպես, թե այնպես, 20 օր անց պետք է ազատության մեջ լինի, նրա կողմից իրավական գործընթացին խոչընդոտելը, թաքնվելը կամ նոր «հանցանք» կատարելը Վարդևանյանը անիմաստ պատճառաբանություն որակեց, սակայն ակնհայտ համարեց այն, որ Սարգսյանին մի քանի օր ավելի կալանավայրում պահելու համար իշխանությունը գործի է դնում բոլոր միջոցները։

«Արթուր Սարգսյանի դատը չի կայանում, բայց դատավորը գիտի, որ ՀՀ-ում, ԵԽ անդամ ցանկացած երկրում կա մեկ հարց, որը ցանկացած դեպքում անհետաձգելի է և ցանկացած հարցից ավելի կարևոր․ դա մարդու անձնական ազատության հարցն է։ Դու գիտես, որ մարդն ապօրինի է կալանավորված, ի՞նչը պետք է ավելի կարևոր լինի, քան այդ հարցի քննությունը։ Չեմ կարծում, որ իմ այս թվարկածը դատավորը չգիտի, բայց սրանից խուսափելու համար ամեն ինչ անելու պարտականությունը ստանձնել են ԲԴԽ-ն ու օրվա իշխանությունները, որպեսզի ամեն կերպ, արհեստականորեն, թեկուզ այս մի քանի օրն էլ ամեն ձևով մարդուն պահեն կալանավորված», - ասաց Վարդևանյանը։

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ դատավորը, որի բացակայության պատճառով դատական նիստն այսօր չի կայանալու, նույն անձն է, որն ավելի վաղ Արթուր Սարգսյանին ազատ էր արձակել։ Վարդևանյանի խոսքով՝ այս պայմաններում դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին խոսելն առավել քան տեղին է։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica