close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական արտադրության զինատեսակների վաճառքի կտրուկ անկում է նկատվում. SIPRI

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2021, 17:14
 Ռուսական արտադրության զինատեսակների վաճառքի կտրուկ անկում է նկատվում. SIPRI

Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքի ծավալը 2020 թվականին աճել է 1,3%-ով՝ հասնելով 531 մլրդ դոլարի։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ։

Վաճառքի կտրուկ անկումներից մեկը ցուցադրել են վարկանիշում ընդգրկված ռուսական ընկերությունները։ «Ալմազ Անտեյայում» և «Միացյալ նավաշինարարական կորպորացիայում» դրանք նվազել են համապատասխանաբար 31%-ով և 11%-ով:

Խոշորագույն ընկերությունների կողմից զենքի վաճառքի վարկանիշում առաջատար երկրներն են՝  ԱՄՆ՝ 285 մլրդ դոլար, ընդհանուր վարկանիշում մասնաբաժինը կազմում է 54%, Չինաստան՝ 66,8 մլրդ դոլար, մասնաբաժինը՝ 13%, աճը՝ 1,5%, Մեծ Բրիտանիա` 37,5 մլրդ դոլար, մասնաբաժինը` 7%, աճը` 6,2%

Եվրոպային բաժին է ընկնում խոշորագույն ընկերությունների վաճառքի 21%-ը (109 մլրդ դոլար): Ֆրանսիական ընկերությունների վաճառքները նվազել են 7,7%-ով, իսկ գերմանական ընկերությունների վաճառքներն աճել են 1,3%-ով։

Վարկանիշի համաձայն ռուսական ընկերությունները վաճառել են 28,2 միլիարդ դոլարի զենք, ինչը 6,5 տոկոսով պակաս է 2019 թվականի համեմատ։ Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված են ինը ռուսական ֆիրմաներ, որոնց մասնաբաժինը կազմում է 5%: SIPRI հաղորդագրության մեջ նշված չէ, թե որտեղ է գտնվում երկիրը այս ցուցանիշում:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica