close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շնորհավորում եմ ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2021, 11:37
 Շնորհավորում եմ ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին. Ավետիք Չալաբյան

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր  հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխող քաղաքական ուժի համար, որը դեռևս 4,5 ամիս առաջ կայացած համապետական ընտրություններում ստացել էր ընտրողների քվեների 50%-ից ավելին, սա աղետալի արդյունք է։ Թեև յուրաքանչյուր համայքնում կան տեղական առանձնահատկություններ, մեծ հաշվով սա մի բան է ցույց տալիս՝ ՔՊ-ին հունիսին ընտրողները զգալի մասը արդեն իսկ կարճ ժամանակում հասցրել են հիասթափվել նրա նախընտրական խոստումներից, և գիտակցել, որ նրա առաջնորդի կողմից իրականացվող "խաղաղասիրական" քաղաքականությունը ոչ միայն չի տանում խաղաղության, այլ ընդհակառակը՝ Հայաստանը կանգնեցրել է ամենօրյա սողացող պատերազմի և անվերջանալի կորուստների վտանգի առաջ։

Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար, որոնք պետք է գիտակցեն, որ թշնամուն միակողմանի զիջումներ անելու և հայրենիքի տարածքները «խաղաղության դիմաց» հանձնելու նրանց քաղաքականությունը այլևս լցրել է մարդկանց համբերության բաժակը։ Խաղաղությունը այս պայմաններում կարելի է հաստատել միայն ազգի ողջ կարողությունները համախմբելով և թշնամուն բոլոր հնարավոր ճակատներում կոշտ հակազդելով, մանավանդ, որ այն իր ներսում արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի, և նախկին ագրեսիվությամբ հանդես գալու կարողությունը չունի։ Այլապես, պետք է խոհեմաբար հեռանալ, և ճանապարհ բացել այն ուժերի համար, որոնք ունակ են դա անելու։

Անցած համայնքային ընտրությունները ցույց են տալիս դրա խաղաղ և օրինական ճանապարհը, և հուսով եմ, որ արդեն տեսանելի ապագայում, Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որն ընդունակ կլինի ապահովել երկրի իրական անվտանգությունը, և վերադարձնել այն զարգացման բնականոն հուն։ Մինչ այդ, շնորհավորում եմ անցած ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին՝ այս պայմաններում իրենք հսկայական գործ են արել, և արժանի են ամենայն դրվատանքի»։

 
Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica