close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջակա միջավայրի նախարարի բարի համբավը զրոյական է․ Արման Մեղրյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 20:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջակա միջավայրի նախարարի բարի համբավը զրոյական է․ Արման Մեղրյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սպառնում է դատի տալ, եթե «շարունակեք կոռեկտության սահմանն անցնել», քանի որ լրատվամիջոցին ասել եք՝ ՔՊ-ականներն ուղղորդում են քաղաքացիներին, որ ընտրեն ՔՊ թեկնածուին, Պետրոսյանը համարում է, որ արատավորում եք իր բարի համբավը՝ Yerkir.am-ը հարց ուղղեց Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արման Մեղրյանին։

Թեկնածուն պատասխանեց․ «Շրջակա միջավայրի նախարարի բարի համբավը զրոյական է, նա համբավ չունի ոչ միայն Աբովյանում։ Եթե նա դատի տա՝ ես մեծ սիրով կմասնակցեմ և հակառակը կապացուցենք իրեն»։

Աբովյան համայնքում ՏԻՄ ընտրություններին 31 տոկոս մասնակցության ցուցանիշ է ժամը 17։00-ի դրությամբ։

«Մասնակիցների թիվը նվազ է, դա պայմանավորված է օրվա իշխանությունների հանդեպ անվստահությամբ, անտարբերությամբ, ինչի ականատեսը եղանք քարոզարշավի ընթացքում շատ համայնքներում»,-ասաց Արման Մեղրյանը։

Մամուլում հրապարակում եղավ ՔՊ թեկնածու Ցուգունյանի վերաբերյալ, որ կեղծ փաստաթղթերով մութ ստաժ է ձևավորել Ռուսաստանի Դաշնությունում։ ՀՅԴ համայնքապետի թեկնածուն ասաց՝ պետք է իրավաբանները պարզեն, թե ինչ մութ ստաժի մասին է խոսքը։

«Ինչ-որ հացաբուլկեղենի ֆիրմայով գրանցված ստաժ է ներկայացրել, ինչ-որ անտառային ինժեներ։ Այդ ամենը նշված էր և պետք է ամեն ինչ բացահայտվի։ Նրանց ամեն մի երկրորդ բառը իրավահավասարությունն է, օրենքի գերակայությունը, բայց նրանք այդ ամենը չեն պահպանում»,-ասաց Աբովյան խոշորացված համայնքում ՀՅԴ համայնքապետի թեկնածու Արման Մեղրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica