close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշտարակ, Մեծամոր և Սևան համայնքներում մասնակցությունը ցածր է. ՀՅԴ թեկնածուներ

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 19:10
 Աշտարակ, Մեծամոր և Սևան համայնքներում մասնակցությունը ցածր է. ՀՅԴ թեկնածուներ

Մասնակցության ցուցանիշը ցածր է. Yerkir.am-ի հետ զրույցում ասացին Աշտարակ, Մեծամոր և Սևան խոշորացված համայնքների ավագանու ընտրություններում ՀՅ Դաշնակցության ցուցակը գլխավորող թեկնածուները։

«Քաղաքացիներն այնքան էլ չեն ընդունում իշխանությունների վերարտադրման ցանկությունը, քանի որ գործող քաղաքապետը ՔՊ-ով է առաջադրվել»,- ասաց Աշտարակ խորշորացված համայնքի ղեկավարի՝ ՀՅ Դաշնակցության թեկնածու Կարապետ Առաքելյանը՝ հավելելով, որ համայնքում ավելի շատ անձերի պայքար է, քան կուսակցական-քաղաքական։

Հակառակ պատկերն ենք տեսնում Սևան քաղաքում․ համայնքի ղեկավարի՝ ՀՅ Դաշնակցության թեկնածու Արտակ Վարդանյանի խոսքով՝ ՔՊ-ն ընդհանրապես չկա քվեաթերթիկում՝ տվյալ ուժն իր դեմքով չի մասնակցում։ Ա. Վարդանյանի խոսքով՝ գործող քաղաքապետն առանձին դաշինքով է մասնակցում քվեարկությանը, մասնակցում  են նաև  ՀՅԴ-ն  և Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները։

Ի դեպ, 2021 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին կայացող ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքը միակն է ամբողջ հանրապետությունում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի առաջադրվել:

Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՀՅ Դաշնակցության թեկնածու Արամայիս Մխիթարյանն էլ փաստում է, որ իշխանություններն ունեն վերարտադրվելու անհագ ցանկություն,  որի դրսևորումներից մեկը բոլոր հնարավոր վարչական լծակները կիրառելն է։

Համայնքի ղեկավարի թեկնածուների խոսքով` իրենք մտել են պայքարի մեջ հաղթելու նպատակով։

Նշենք, որ Աշտարակ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3  կուսակցություն՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հայրենիքը» և «Քաղաքացիական պայմանագիրը», Մեծամորում՝ ՀՅ Դաշնակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը», Սևանում՝ ՀՅ Դաշնակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը:

Լենա Կարապետյան


Տե՛ս նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տե՛ս նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica