ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչները Արցախում ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակին
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից Արցախ ժամանած մոտ 50 ներկայացուցիչներ ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի նահատակ զինվորների հուշահամալիրում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք այցելեցին թե՛ Արցախյան Առաջին գոյամարտի, թե՛ 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին, հիշատակի խոսք ասացին։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Հայաստան են եկել 5-օրյա խորհրդաժողովի մասնակցելու, որն անցկացվում է Երևանում, ապա Գորիսում, այնուհետև Ստեփանակերտում։
Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․