close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև ներսում հակահայկական տարրերից ազատվենք

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2021, 12:57
 Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև ներսում հակահայկական տարրերից ազատվենք

Ձեր գործը կրկնակի, եռակի դժվարացել է, որովհետև եթե առաջ թե ՀՀ, թե ԱՀ արտգործնախարարությունները և Հայ դատի հանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տված, ապա հիմա դուք պետք է աշխատեք և Հայ դատի, և իրենց փոխարեն: Այս մասին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գիտե՞ք՝ ինչով է զբաղված և շատ անգամ պետական տեսակետը և մեր ազգային նպատակները չեն համընկնում: Ինչ վերաբերում է Արցախին, Արցախի և ՀՀ արտգործնախարարությունների միջև խզում կա: Դուք պետք է իրականությունն իմանաք: Ցանկացած հիվանդություն հնարավոր է բուժել միայն այն դեպքում, եթե ճիշտ ախտորոշում ես անում»,- ասել է Արթուր Մոսիյանը:

Նրա խոսքով՝ խորհրդաժողովը լավագույն հարթակն է Արցախի ներկայացուցչությունների և Հայ դատի հանձնախմբերի համագործակցության հարցը բարձրացնելու, այդ առումով ԱՀ ԱԳՆ ակնկալիքները հասկանալու համար:

Արթուր Մոսիյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին դժվար աշխատանք է սպասվում: «Դրսի խրամատը պիտի պահեք, մինչև մենք ներսում եղածը մաքրենք, հակահայկական տարրերից կարողանանք ազատվել, այն ժամանակ մենք միասին հաղթանակներ կտոնենք, մինչև այդ պիտի մաքառենք, պայքարենք, ինչքան հնարավոր է»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

 
Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica