close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

96,4 մլն դրամի հատկացում Երևանի ավագանու կողմից` առանց հանրային քննարկման. ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 15:28
 96,4 մլն դրամի հատկացում Երևանի ավագանու կողմից` առանց հանրային քննարկման. ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը
Երեւանի ավագանու՝ հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու մասին  որոշման կապակցությամբ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
 
2020 թվականի սեպտեմբերի 8-ի՝ Երևան քաղաքի ավագանու N 268-Ա որոշմամբ՝ կտեղադրվի 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: 2021 թվականի նոյեմբերի 30-ի՝ Երևանի ավագանու որոշմամբ՝ 96,4 միլիոն դրամ կհատկացվի այս հուշարձանի կառուցմանը ու տեղադրմանը: Որոշումն ընդունվեց 42 կողմ և 1 ձեռնպահ ձայներով, և քննարկման ժամանակ չհնչեցին ո՛չ հարցեր, ո՛չ առաջարկություններ և ո՛չ  էլ առարկություններ․ քննարկում չկար:
 
Ամենայն հարգանքով զոհերի հարազատների վշտի և կորստի հանդեպ՝ հուշարձաններն ունեն որոշակի գաղափարաբանական և դաստիարակչական խորհուրդ՝ ուղերձ են հղում հասարակությանը և դաստիարակում սերունդներին: Անկասկած, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր նորօրյա պատմության մաս են և ցավ՝ մեզ համար։ Անկախ քաղաքական տեսակետներից՝ 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման մասին ոչ մի արտահայտություն չարեցինք։
 
Սակայն մի քանի օր առաջ Երևանի ավագանու եւ քաղաքապետի կողմից կայացված որոշումը՝ 96,4 միլիոն ՀՀ դրամ հատկացնել այդ հուշարձանի կառուցմանը, այն պայմաններում, երբ առաջին որոշումից անցել է մեկ դաժան տարի, ունեցել ենք պատերազմ, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, պատերազմի արդյունքում տեղահանված ու կարիքավոր ընտանիքներ, երբ մայրաքաղաքը չի հավերժացրել 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու գնդակից զոհված զինվորի և կամավորի հիշատակը, երբ նույն Երևանում ունենք լրջագույն խնդիրներ՝ սկսած կիսաքանդ պոլիկլինիկաներից, դպրոցներից, մանկապարտեզներից, քաղաքային ենթակառոցվածքներից և բազմաթիվ այլ խնդիրներ, պարզապես անբարոյականություն է։
 
Թեև եզրափակիչ մեր հարցը պետք էր ուղղել Երեւանի Ավագանու մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» խմբակցության ու ազգը սևերի և սպիտակների բաժանող քաղաքապետին, սակայն, հասկանալով, որ դա անշնորհակալ գործ է, հարցը ուղղում ենք Երեւանի ավագանիում «ընդդիմադիր»-ներին՝ 96,4 միլիոն ՀՀ դրամն ավելի արդունավետ ծախսելու ոչ մի առաջարկ չունեի՞ք։
 
Մեկնաբանությունները թողում ենք Ձեզ, սիրելի՛ երևանցիներ...
 
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտե
3 դեկտեմբեր, 2021թ․


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica