close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը ցանկանում են կանոնավոր երթուղիների սպասարկման տարեկան վճարները փոխարինել միանվագ վճարով

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 16:57
 Հայաստանը ցանկանում են կանոնավոր երթուղիների սպասարկման տարեկան վճարները փոխարինել միանվագ վճարով

Ներքին չվերթեր սպասարկող ընկերություններն այլեւս տարեկան 100 հազար դրամ տուրք չեն վճարի: Այս մասին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով` մինչեւ 2014 թվականը կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան լիցենզիա ստանալ։ 

«Լիցենզիան տրվում էր անորոշ ժամկետով։ Այդ կապակցությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով 100 հազար դրամ տարեկան տուրք է սահմանվել։ Սակայն լիցենզավորման պահանջը չեղարկվել էր դեռեւս 2014 թվականին: Այնուամենայնիվ, տարեկան պետական տուրքի վճարման պահանջը պահպանվեց։ Այդպես՝ ստացվում է, որ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունը պետական տուրքի տեսքով տարեկան 100 հազար դրամ է վճարում պետությանը»,- պարզաբանեց փոխնախարարը։

Արդյունքում՝ նախարարությունն առաջարկում է կանոնավոր երթուղիների սպասարկման տարեկան վճարները փոխարինել միանվագ պետական տուրքով սպասարկման իրավունքի տրամադրման համար։ Միանվագ վճարը նույնպես 100 հազար դրամ կկազմի։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica