close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանում նշել են, թե որն է պպատճառը, որ ԱՀԿ-ն հետաձգում է Sputnik V-ի հաստատումը

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2021, 14:32
 Ռուսաստանում նշել են, թե որն է  պպատճառը, որ ԱՀԿ-ն հետաձգում է Sputnik V-ի հաստատումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաձգում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատումը բյուրոկրատական խոչընդոտների պատճառով. La Nacion-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը սերտ կապեր է պահպանում ԱՀԿ-ի հետ, և մենք հասկանում ենք, որ դեռևս կան փոքր խոչընդոտներ մեր ճանապարհին, բայց դրանք կրում են բացառապես բյուրոկրատական բնույթ»,- ասել է նա։

Դմիտրիևն ասել է, որ Sputnik V-ի արդյունավետությունն ապացուցվել է ամբողջ աշխարհի իրական տվյալների հիման վրա և հաստատվել է հեղինակավոր բժշկական ամսագրերի հրապարակումներով, ուստի ռուսական կողմը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու ԱՀԿ-ն չի ցանկանում ճանաչել ռուսական պատվաստանյութը։

Նա հավելել է, որ ԱՀԿ-ի հաստատումից հետո Sputnik V պատվաստումը ռուսաստանցիներին հնարավորություն կտա ավելի շատ երկրներ մուտք գործելու։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica