close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գողություններ Ծովինար գյուղում. բոլոր դեպքերում հեղինակը նույն անձն էր

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 18:23
 Գողություններ Ծովինար գյուղում. բոլոր դեպքերում հեղինակը նույն անձն էր

Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի ծառայողների ստացած տվյալն իրացվեց նոյեմբերի 26-ին։ Ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծովինար գյուղից բերման ենթարկվեց 40-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ նա խոստովանեց, որ ամիսներ առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տանը կից խորդանոցից գողացել էր էլեկտրական մսաղաց, սղոց, զոդման սարք և մեքենայի մասեր: 40-ամյա տղամարդու տան զննության ժամանակ նա ներկայացրեց գողոնն ամբողջությամբ:

Տանտերը ոստիկանություն չէր դիմել: Հաղորդում ու ահազանգ չէր ստացվել նաև Ծովինար գյուղի մյուս տուժած բնակիչներից. բոլորն էլ փորձել էին ինքնուրույն գտնել գողին ու իրենց ապրանքը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մարտունու ոստիկանները պարզել են, որ 40-ամյա տղամարդը անցած տարվա գարնանը, դարձյալ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մեկ այլ համագյուղացու հացատնից գողացել էր գործիքներ, էլեկտրական սղոց ու հորատիչ: Գրեթե նույնատիպ գործիք ու սարք էլ տարել էր անցած տարվա հոկտեմբերին՝ այս անգամ հարմարեցված բանալիով բացելով մի երրորդ համագյուղացու տան դուռը: Իսկ այս տարվա հոկտեմբերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել էր մեկ այլ համագյուղացու տանը կից ավտոտնակ ու գողացել էլեկտրական սարքեր ու գործիքներ:

Քննությամբ հանգամանքները պարզվում են։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica