close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասնակցություն՝ 19 համայնքում. ՀՅԴ-ն, որպես ընդդիմություն, առաջին տեղում է

Խմբագրի անկյուն

2 Դեկտեմբերի 2021, 15:46
 Մասնակցություն՝ 19 համայնքում. ՀՅԴ-ն, որպես ընդդիմություն, առաջին տեղում է

Դեկտեմբերի 5-ին հանրապետության 36 խոշորացված համայնքներում տեղի են ունենալու  ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցում են 2 տասնյակից ավելի քաղաքական ուժեր և դաշինքներ:  

Չհաշված իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն իր պետական - վարչական ողջ ռեսուրսը ծախսում է տեղական ինքնակառավարման մարմինները նվաճելու համար, իր մասնակցությամբ հաջորդում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այն դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 19 համայնքում, որոնցից 10-ում՝ կուսակցական ցուցակով, 9-ում՝ դաշինքով:

Ընտրություններին մասնակցող շատ ուժեր, որոնք ներկայանում են իբրև ընդդիմադիր կամ այլընտրանք, պարզորոշ երևում է, որ մասնակցում են, որպեսզի ավագանի մուտք գործելու պարագայում դաշինք կազմեն ՔՊ-ի հետ:

Դաշնակցության թեկնածուների դիրքորոշումը հստակ է՝ ցանկացած ուժ նախընտրական փուլում պետք է հայտարարի, որ ավագանիում որևէ կերպ չի պաշտպանելու ՔՊ-ին՝ դրանով հաստատելով, որ չի հանդիսանում կեղծ ընդդիմություն:

Ընտրությունների օրը քվեաթերթիկ ընտրելիս, կարծում ենք, ընտրողը պետք է հաշվի առնի հենց այդ հանգամանքը, այն է՝ իր համայնքում ո՞ր ուժերն են հայտարարել այդ մասին:

Վահե Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica