close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում․ մի՛ մուտքագրեք ձեր գաղտնաբառն ամեն անհայտ հղումով․ փորձագետ

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 16:18
 Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում․ մի՛ մուտքագրեք ձեր գաղտնաբառն ամեն անհայտ հղումով․ փորձագետ

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը օգտատերերին զգուշացրել է, որ Հայաստանում մեծ թվով «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» հաշիվներ են կոտրվում։ Փորձագետը հուշել է՝ ինչպես է պետք վարվել սեփական պրոֆիլներն անվտանգ պահելու համար։ Նա հորդորել է լուրջ մոտենալ հարցին։

«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում «Ինստագրամ» ու «Ֆեյսբուք» պրոֆիլների կոտրվելու մասշտաբները։ Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա։

Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդը կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել «Ինստագրամում» ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։

Դպրոցական երեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում՝ բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․

Կոտրված հաշիվը հետ բերելը շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։

Մի՛ մուտքագրեք ձեր գաղտնաբառն՝ ամեն անհայտ հղումով։ Մի՛ մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի՛ հավատացեք, որ բան եք շահել։ Մի՛ հավատացեք ամեն մի վախենալու նամակի՝ իբր «Ֆեյսբուքից» կամ «Ինստագրամից»։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվա՞ր է․ լուրջ, չեմ հասկանում։

Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ Ու հույս չունենաք, որ փողով ինչ֊որ «բարի» հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։

«Ֆեյսբուքը» վերականգնելու համար․ 

«Ինստագրամը» վերականգնելու համար...», - գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica