close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 20:25
 Այսօր Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հայտարարությամբ: «Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ հաշվի առնելու և հայտարարելու այն որոշումները, որոնք մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Եռակողմ առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Մոսկվայում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica