close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևանում առանց ՔՊ-ի, իրոք, կա՛ ապագա. ավագանու թեկնածու Արման Հայրապետյան

Քաղաքական

30 Նոյեմբերի 2021, 17:41
 Սևանում առանց ՔՊ-ի, իրոք, կա՛ ապագա. ավագանու թեկնածու Արման Հայրապետյան

Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ցուցակի 3-րդ համարը ՀՅԴ Սեւանի Կոմիտեի նախագահ Արման Հայրապետյանն է։ Սեւանցիներին նրան ներկայացնելու կարիք, կարծում ենք, չկա.  Արման Պապի Հայրապետյանը երկու անգամ արդեն ընտրվել է Սեւան համայնքի ավագանու անդամ։ Ընդ որում նա երկրորդ անգամ՝ 2016-ին, իր հավաքած ձայների քանակով առաջինն էր։

Սերված լինելով մտավորականի ընտանիքից՝ Արման Հայրապետյանը Սեւանում վայելում է հարգանք եւ հեղինակություն։ Նա գործարար ոլորտի ներկայացուցիչ է եւ հաջողակ գործարար, աչքի է ընկնում իր կառուցողական մտածողությամբ եւ արհեստավարժությամբ։ Գործի մեջ վճռական է՝ իր առջեւ դրված խնդրի լուծմանը մոտենում է յուրովի եւ այն մինչեւ վերջ լուծելու նպատակադրությամբ։

Yerkir.am-ի այն հարցին, թե ինչու՞ է նա ցանկանում արդեն 3-րդ անգամ ընտրվել, պատասխանը միանշանակ էր. ցանկանում եմ իմ փորձն ու գիտելիքներն օգտագործել արդեն խոշորացված համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

-Պարո՛ն Հայրապետյան, որքանո՞վ եք իրատեսական համարում Հայ Յեղափոխական Դաշնակցության հաղթանակը Սևան խոշորացված համայնքում:  

-Սեւանում ՀՅԴ-ն ունի ժամանակների փորձություններով անցած կուռ եւ ամուր կառույց, որի շարքերում Դաշնակցության գաղափարներին նվիրված մարդիկ են։ Նրանք պատրաստ են մինչեւ վերջ գնալ իրենց առջեւ դրված նպատակին հասնելու հետեւից։ Ավագանու ցուցակում փորձառություն ունեցող մարդիկ են. նրանցից երեքը Սեւան համայնքի գործող ավագանու անդամներ են։ Ավագանու թեկնածուները ներկայացնում են մեր կյանքի ամենատարբեր ոլորտները՝ համայնքի գործող ղեկավար, սոցիալական աշխատող, գյուղատնտես, կրթության, բիզնեսի, առողջապահության, սպասարկման բնագավառի ներկայացուցիչներ՝ ամենատարբեր տարիքի։

-Սեւանում այն մտայնությունը կա, որ ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին ոչ հաղթելու, այլ պարզապես կոալիցիա կազմելու մտադրությամբ։

-Դրանք ընդամենը խոսակցություններ են եւ նպատակ ունեն թուլացնելու մեր դիրքերը ընտրական պայքարում։ Երբ դիմացինը նկատում է, որ գործ ունի կազմակերպված ուժի հետ, ով իր համար լուրջ մրցակից է, բնական է, որ ամեն ինչ հորինում է եւ հրապարակ նետում։ Իսկ հիմա՝ երբ ընտրապայքարը հասնում է գագաթնակետին, դա առավել քան սպասելի է։

Դաշնակցությունն այն ուժը չէ, որ «խաղեր» տա եւ պայմանավորվածություններով պայքարի մեջ մտնի։ Ոչ։ Պետք չէ հավատալ ամեն մի կեղծ լուրի։ Մենք ծանրութեթեւ ենք արել մեր հնարավորությունները եւ գտնում ենք, որ ռեալ հնարավորություն ունենք հաղթելու եւ մասնակցելու համայնքի կառավարմանը։

- Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է բոլոր համայնքներում, բացի Ձեր համայնքից: Սևանում ինչպե՞ս են զգում առանց ՔՊ-ի:

Առանց ՔՊ-ի՝ սևացիների մոտ հավատ է արթնանում առ այն, որ, իրոք, կա ապագա: ՔՊ-ի  հետ ապագայի մասին խոսելը պարզապես սարսափեցնող է:

-Դուք երկու անգամ ընտրվել եք համայնքի ավագանու անդամ եւ պայքարը միշտ էլ լարված է եղել։ Այնուամենայնիվ, ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում նախորդներից, եթե հաշվի չառնենք , որ սա խոշորացված համայնքի համասնական ընտրություններ են։

-Գտնում եմ, որ այս ընտրությունները, ի տարբերություն նախկին ընտրությունների, մեկ թեկնածուի հաղթելու եւ մյուսների պարտվելու ընտրություններ չեն։ Սա քաղաքական ընտրություն է։ Համայնքում ձեւավորվելու է տարբեր քաղաքական ուժերից կազմված ավագանու կազմ, եւ վստահ եմ, որ այնպիսի ազգային ուժի ներկայությունը դրանում, ինչպիսին ՀՅԴ-ն է, համայնքի կառավարման գործում անհրաժեշտություն է։

Դաշնակցությունը պատրաստ է իր հարուստ փորձը, Սփյուռքի եւ Հայաստանի մեծ ներուժը ներդնել Սեւան համայնքի զարգացման գործում։ Վստահ եմ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում վճռական ներկայություն է ունենալու Սեւան համայնքի ավագանու կազմում։

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica