close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սև լճի հատվածում որևէ դիրքային փոփոխության մասին տեղեկություն չունեմ. Գորիսի փոխքաղաքապետ

Հասարակություն

30 Նոյեմբերի 2021, 16:39
 Սև լճի հատվածում որևէ դիրքային փոփոխության մասին տեղեկություն չունեմ. Գորիսի փոխքաղաքապետ

«Փաստինֆո»-ն գրում է.

«Սև լճի հատվածում որեւէ դիրքային փոփոխության մասին տեղեկություն չունեմ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

 Նշենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ Այսօր Իշխանասարի համայնքապետը հայտարարել է, որ Սիսիանի Իշխանասար բնակավայրի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։ Թե որքան են թշնամու զորքերը հետ քաշվել և որտեղ են այժմ գտնվում, ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի պարզաբանում։

 Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից փորձեցինք հասկանալ՝ արդյոք Գորիսի բնակավայրերի ուղղությամբ ևս ադրբեջանական զորքերը հետ քաշվել են, թե ոչ։

 «Սիսիանի Իշխանասար գյուղի մասով տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է Գորիսին, ապա, իմ ունեցած տեղեկություններով, Սև լճի ուղղությամբ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,-նշեց Գորիսի փոխքաղաքապետը։

 Դիտարկմանը՝ արդյոք հնարավո՞ր է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների համար հանձնաժողովներ ստեղծելով պայմանավորված թշնամու զորքերը հետ քաշվեն մայիսի 12-ին առաջացած ուղղություններով, Իրինա Յոլյանը նկատեց՝ շատ լավ կլինի, եթե որևէ համաձայնությամբ ադրբեջանցիները լքեն մեր պետական սահմանը։

 «Իհարկե դա շատ լավ կլինի, բայց չեմ կարող ասել։ Կոնկրետ Սև լճի հատվածում նրանք այնպիսի ամրացման աշխատանքներ են տարել, շինություններ կառուցել, որ ենթադրելի է՝ ձմռանն են պատրաստվում։ Հավանաբար՝ դժվար հետ գնան»,-նշեց Իրինա Յոլյանը

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica