close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի հանրային սննդի օբյեկտներին. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների մասին

Հասարակություն

30 Նոյեմբերի 2021, 14:15
 Արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի հանրային սննդի օբյեկտներին. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների մասին

Սա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են. անդրադառնալով հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիներi մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնությանը՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց՝ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։ 

Նախարարին խնդրեցին արձագանքել նաև «Ռեստորանների ասոցացիայի» հայտարարությանը, որով կառավարությանն ու առողջապահության նախարարությանը կոչ է արվում զերծ մնալ քաղաքացիների մուտքը ռեստորաններ սահմանափակող նախաձեռնությունից։ 

«Ի՞նչ անդրադառնամ դրան։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու  համար քաղաքացիների առողջությունը», - ասաց Ավանեսյանը։

Նա նշեց նաև՝ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառվում, որպեսզի պատվաստվածների թիվը շատ լինի։

«Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը»,- պնդեց Ավանեսյանը։

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica