close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը պատրաստվում է ուրանը հարստացնել մինչև 90 տոկոս

Աշխարհ

30 Նոյեմբերի 2021, 15:04
 Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը պատրաստվում է ուրանը հարստացնել մինչև 90 տոկոս

Վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հետախուզական ծառայությունները տվյալներ են փոխանցել ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք երկրների այն մասին, որ Իրանը զբաղվում է ուրանը մինչև 90% հարստացնելու տեխնիկական նախապատրաստություններով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ից երկու աղբյուրի։

Ըստ հետախուզական տեղեկատվության, որը Իսրայելը փոխանցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներին, Իրանի նախապատրաստական աշխատանքները թույլ կտան նրան մի քանի շաբաթվա ընթացքում անցնել ուրանի հարստացմանը նշված մակարդակով․ մինչև 90 տոկոս հարստացված ուրան կարող է կիրառվել միջուկային զենքի ստեղծման համար։

Իսրայելի վարչապետի գրասենյակը, արտաքին գործերի նախարարությունը և երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։

Հուլիսին Իրանի այն ժամանակվա նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանը մինչև 90% հարստացնելու համար։

Իրանի միջուկային ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը վերսկսվել է Վիեննայում նոյեմբերի 29-ին՝ այս տարվա հունիսին ընդմիջումից հետո։ Ինչպես նշել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Իրանի համատեղ հանձնաժողովի և 5 միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) հանդիպումը բավականին հաջող է սկսվել, բանակցողները պայմանավորվել են հետագա քայլերի մասին։


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica