close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի 1,5 տասնյակ երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ ողջույնի խոսք են հղել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին

Քաղաքական

29 Նոյեմբերի 2021, 16:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի 1,5 տասնյակ  երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ ողջույնի խոսք են հղել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների  խորհրդաժողովին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Պաշտոնական բացումից հետո խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն։

Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում։

Խորհրդաժողովին իրենց ողջույնի խոսքն են հղել Հայ դատի գրասենյակների օտարերկյա բարեկամները` տարբեր երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, որոնց թվում`

Ադամ Շիֆ՝ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ

Ֆաբիո Մասիմո Կաստալդո՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ

Խորխե Տայանա՝ Արգենտինայի պաշտպանության նախարար

Էլենի Թեոխարուս՝ Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար

Բրայան Մեյ՝ Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար

Կարլ Վանլաուե՝ Բելգիայի Դաշնային Սենատի պատգամավոր

Թիմ Լոթոն՝ Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար

Նիկիտաս Կակլամանիս՝ Հունաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ

Ֆրանսուա Ալֆոնսի՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր

Դանիել Ռատիո՝ Ուրուգվայի Արևելյան կառավարության անդամ, Արցախ ֆորումի անդամ

Լուկաս Ֆուրլաս՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար

Քեյս Վան Դեր Ստաեյ՝ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Անտերս Օստերբեիր՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր

Նիկոլի իջեցրած նշաձողը
19 Մայիսի 2022, 23:28 Նիկոլի իջեցրած նշաձողը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica