close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում և հետ չենք կանգնի Իսրայելի ոչնչացումից. Իրան

Տարածաշրջան

29 Նոյեմբերի 2021, 13:44
 Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում և հետ չենք կանգնի Իսրայելի ոչնչացումից. Իրան

Իրանի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին նոյեմբերի 27-ին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը. հայտնում է The Jerusalem Post-ը։

Այս մասին Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է իշխանությունների կողմից վերահսկվող իրանական ուսանողական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք չենք նահանջի Իսրայելի կործանման խնդրից նույնիսկ մեկ միլիմետրով։ Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում»,- հայտարարել է գեներալը:

Շեքարչիի հայտարարությունը հնչել է իրանական միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկող  բանակցությունների ֆոնին։ Իրանցի գեներալը նաեւ ասել է, որ Իրանը կարող է (գետնին ) «հավասարեցնել Հայֆան եւ Թել Ավիվը կարճ ժամանակում»։

Հարցազրույցում Շեքարչին քննադատել է Բահրեյնին և ԱՄԷ-ին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և այլ երկրներ համարվում են մուսուլմանական, մեզ համար նրանք սիոնիստական ռեժիմի մաս են, և դա շատ կարևոր է»,- ասել է նա:


Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica