close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուտերեշը ողջունել է եռակողմ հանդիպումը և վերահաստատել ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը

Աշխարհ

28 Նոյեմբերի 2021, 17:01
 Գուտերեշը ողջունել է եռակողմ հանդիպումը և վերահաստատել ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը։ Նա երախտագիտությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շարունակական շփումների և երկխոսության դյուրացման գործում։ 

«Գլխավոր քարտուղարը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ուղղակի ներգրավվածության հանդիպմամբ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ամբողջությամբ իրականացնելու և տարածաշրջանում կայունության բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու նրանց հանձնառությամբ։

Նա վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, որ տեւական խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով և կոչ է անում կողմերին լուծել առկա խնդիրները բոլոր առկա ձևաչափերի միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ տեղում մարդասիրական, վերականգնման և խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով»,- նշված է ՄԱԿ-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica