close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Ազատագրական շարժման» երթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հասարակություն

28 Նոյեմբերի 2021, 13:14
 Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Ազատագրական շարժման» երթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Ազատագրական շարժման» երթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Շարժման անդամների խոսքով՝ այն համախմբման ուխտագնացություն է, Էջմիածնում հոգևոր առաջնորդների հետ աղոթք կբարձրացնեն և կփորձեն այդ համախմբման ոգին ձեռք բերել։

Ազատագրական շարժման անդամ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ ուխտագնացությունը որևէ քաղաքական նպատակ չունի։

«Այսօր որևէ մեկի հրաժարականի, քննադատության վերաբերյալ չենք խոսելու։ Մեր համախմբան կոչով  գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ հուսալով , որ չարի պարիսպների կքանդվեն»,-ասա նա։ 

Արա Զոհարբյանի դիտարկմամբ՝ պետք է ակնկալել, որ համախմբամբ հնարավոր կլինի նոր Հայսատան կառուցել։

Շարժման ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ երթին ուղեկցելու են նաև մեքենաներ, որոնցով տեղափոխելու են տարեց մարդկանց։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica