close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482, մահվան՝ 43 նոր դեպք

Առողջապահություն

11 Նոյեմբերի 2021, 11:22
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1482, մահվան՝ 43 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 325 521-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 36 քաղաքացի, մահացածների թիվը 6867 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք։ Նոյեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1360 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 43 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8227-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 1522 է, ընդհանուր առողջացածներինը՝ 287 856, փաստացի բուժվողներինը՝ 29 438: Մեկ օրում արվել է 13 310 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 215 632թեստավորում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica