close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կարճ ասած»․ Նիկոլի Հայաստանում խայտառակ կոռուպցիայի մասին․ անուններ ու թվեր. yerevan.today

Հասարակություն

2 Նոյեմբերի 2021, 21:35
 «Կարճ ասած»․ Նիկոլի Հայաստանում խայտառակ կոռուպցիայի մասին․ անուններ ու թվեր. yerevan.today

Հայաստանում տեղի է ունենում աննախադեպ կոռուպցիա։ Դա դրսևորվում է ոչ միայն ազգուտակին պաշտոնների նշանակելով, պաշտոնյաների կաշառքնռերով, որի վերաբերյալ համարյա ամեն օր դեպքեր են հայտնի դառնում, ծանոթով այս ու այն գործն անելով, այլև շատ ավելի պարզ երևում է պետական գնումներով, հատկապես՝ մեկ անձից գնումներով։ Այդպես և՛ բյուջեն է թալանվում, և՛ պաշտոնյաներն ու նրանց ազգականներն են հարստանում։ Մրցույթներ են շահում ընկերություններ, որոնց ղեկավարները պաշտոնյաների հարազատներն են, ընտանիքների անդամներն են, զոքանչ, աներ․ մարդիկ մասնակցում են մրցույթի, հաճախ ներկայացնում են բարձր գին ու շահում են կամ ուղիղ վաճառքի ձևով առանց մրցույթի անում։ Սա լավագույն դեպքում կոռուպցիոն ռիսկեր ունի, վատագույն դեպքում՝ հենց կոռուպցիան է։ Այդ դեպքերն այնքան շատ են, որ անգամ 10 հաղորդումը քիչ է ներկայացնելու համար։ Դա սկսում է հենց Նիկոլ Փաշինյանից․ նա՛ էր խոստանում ամեն ինչ թափանցիկ անել․ բայց երբ արդեն պետբյուջեի բարիքներից էր օգտվում, առաջինը նա՛ ծաղրեց պատգամավորներին, որոնք առաջարկում էին թափանցիկ դարձնել պետության ղեկավարների համար գնումները։

Մեր պետության մեջ գնումների կեսից ավելին մեկ անձից գնումներն են, հրատապ գնումներն են։ Մարդիկ գիտեն, որ անկախության տոնը շարժական չէ, տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին, սեպտեմբերի 21-ի միջոցառումները անում են հրատապ գնումների ընթացակարգով, 270 հազար դոլար են տալիս դրա համար։ Անհասկանալիորեն, մեկ տարում 10 անգամ պատվեր են տալիս «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին՝ Նիկոլի ձեռագիրը գովազդելու, ինչ-որ պլակատների համար։ Էն տղուն, էն որ ասում էր մենք թուրքերի հողի վրա տներ ենք սարքել նախկինների օրոք ու քֆուրներից հետո ֆեյսբուքի էջը ջնջեց։ Այ նրան 100 միլիոնավոր դրամներ են տվել։ Հրատապ ընթացակարգով 2 մլն դոլար տվեցին Գյումրու մաքսատան ինչ-որ հատվածի կառուցմանը, 150 հազար դոլար տվեցին տոնածառի լույս վառելու միջոցառմանը, միլիոններ տվեցին գորգեր լվալու տափակ միջոցառմանը։ Միայն ԱԺ-ն մեկ տարում 300 մլն դրամի գնում է արել առանց մրցույթի։ Էս ամենը մեր փողերից է, չէ՞, պետբյուջեն, ասում էին, ժողովրդինն է։

Էս մարդկանց օրոք սնկի պես աճել են ընկերությունները, որոնք մեկ աշխատող ունեն կամ մի քանի ամիս առաջ են ստեղծվել ու խոշոր մրցույթներ են շահում։ Մամուլը գրում է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ ար­ժողությամբ, ընդ որում՝ պայմանագրերի մոտ կեսը կնքել է առողջապահության նախարարության հետ, երբ Ավանեսյանը փոխնախարար էր։ Ավանեսյանը իբր հերքում է, ասում է՝ ամուսինս կապ չունի, մայրս է, որ փայ ունի էդ ընկերության մեջ։ Հասկացանք, չէ՞, ինքը չէ, իր ամուսինը չէ, ընդամենը մայրն է։ Նախարարի մայրը։ Մամուլը գրում է, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց առաջ կնոջ հիմնարկի հետ մոտ 73 մլն դրամի պայմանագիր է կնքել։ Էստեղ էլ, նախորդ դեպքի պես, ասացին՝ շահերի բախում չկա։ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Մարդը երկրի ասֆալտն է անում, մասնակցում է պետական մրցույթների ու պատկերացնում եք, հենց ինքն է հաղթում։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասում է՝ ի՞նչ կոռուպցիոն ռիսկ։ Նկատի ունի, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն է, ուրեմն չի կարո՞ղ ասֆալտ թափել։ Կարող է ի ծնե ասֆալտ գցելու տաղանդ ունի, հիմա ի՞նչ, սահմանափակե՞նք։ Հարցնում են՝ բա նախկինում ինչո՞ւ էիք քննադատում, ասում է՝ հիմքեր կային։ Բա հիմա՞։ Հիմքեր չկան։ Դե իրենք արդար են։ Լրագրողի հայտարարություն ենք տալիս, պահանջում ենք աշխատանքային փորձ, էս մարդիկ պետգնում են պատվիրում ընկերությունից, որը մեկ շաբաթ առաջ է ստեղծվել, ի՞նչ փորձ, ի՜նչ բան։ Պետական հիմնարկներին կահույք են մատակարարում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ու իր եղբայրը իրենց պատկանող երկու ընկերություններով, ինչո՞ւ։ Որովհետև Ալեն Սիմոնյանի ընկերն են։ Դե կասեն՝ ի՞նչ կապ ունեն ընկերական հարաբերությունները, որակով կահույք ենք արտադրում, Արգավանդում միակն ենք։

Մամուլը գրում է, որ ՊՆ-ն 11 մլն դոլարի վառելիք է գնում ՔՊ-ական դեպուտատ Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից։ Առաջ՝ Սերժի վախտ, ասում էին, թե սա կոռուպցիա է, մենք էլ հավատում էինք։ Հիմա ասում են կոռուպցիա չէ․ էլի հավատում ենք։ Սուրեն Պապիկյանը երբ տարածքային կառավարման նախարար էր, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությունից մեկ անձից գնումներ է արել՝ 2019-ին՝ 15 մլն դոլարի։ 6 մլն դոլարի պայմանագիր էլ առանց մրցույթի կնքել էր Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։ Հ1-ն է 527 մլն դրամի մեկ անձից գնում անում։ Ու հաշվեքննիչ պալատն էլ բացահայտել է, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել էսքանից հետո։ Սրանք անգամ պատերազմի վրա են փող աշխատել, ողբերգության վրա, մեկ անձից գնում են արել անգամ զոհերի դիերի ճանաչման ԴՆԹ նույնականացման գործընթացով։ 2 մլն դոլարից ավելի մեկ անձից գնում են անում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի շիրմաքարերի համար։ Դե թող մեկը ինձ ապացուցի որ ով որ էտ գնումները համակարգել է, մեջը փայ չունի։

Կրկնում եմ՝ բազմաթիվ են դեպքերը։ Ու էս ամենի դեմն առնելու փոխարեն ի՞նչ է անում կառավարությունը․․․ ճիշտ է, որոշում է փակել մեկ անձից գնումների ոչ թէ գործընթացը, այլ՝ ինֆորմացիան։ Սերժի ժամանակ չէին թաքցնում, հիմա թաքցնում են։ Ինչո՞ւ։ Պարզ է, որ չիմանաք, թե ով է գնումներն անում, ում հարազատն է, բարեկամն է։ Դա քիչ է, մի հատ էլ առաջարկում է գնումների գործընթացում արտադատական կարգով բողոքարկման հնարավորությունից զրկել։ Պետք է դատական կարգով բողոքարկեն։ Պետտուրքն էլ շատացրել են, թե էն ժամանակ 4 հազար դրամ էր, հիմա տենդերի մեկ տոկոսը։ Ասենք ՊՆ-ն պետգնում է արել 5,5 մլրդ դրամով, դե մեկ տոկոսը վճարի պետտուրք։ Սրանք նախկիններից են խոսում․ 2017-ին՝ Սերժի վախտ, ուղիղ ընթացակարգով կնքվել է 100 մլրդ դրամի պայմանագիր, 2019 թվականին՝ Նիկոլի վախտ՝ 180 մլրդ դրամի։ 70 տոկոսից ավելի աճ է ունեցել։

Գիտե՞ք զավեշտը որն է․ այն է, որ այս թեման միշտ եղել է ուշադրության կենտրոնում ու սրանով զբաղվել է քաղաքացիական հասարակությունը։ 2018 թվականին այդ քաղաքացիական հասարակությունը դարձավ Նիկոլին աջակից ու դեպուտատ։ Արտակ Մանուկյանը, որ փորձագետ էր ու փաստեր էր ներկայացնում, հիմա, արդեն, պաշտոնյա է ու արդարացնում է մեկ անձից գնումները, ասում է՝ դե կորոնավիրուս էր, ստիպված էին։ Իրենց համար հիմա հեշտ է, ինֆորմացիան կփակեն ու էդ թեման կփակվի։ Ինչ ուզում եք՝ արեք, Նիկոլ ջան։

Կարճ ասած՝ երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե՝ մենք կոռուպցիան ոչնչացրել ենք, հազար փաստով հակադարձում ենք։ Բայց մեկ է՝ նրանք թքած ունեն բոլոր փաստերի վրա ու շարունակում են նույն տեմպերով։ Հիմա քեզ մոտ, ժողովուրդ, էլ հարց չի առաջանում, չէ՞, թե ինչու ես դու մնում աղքատ։ Նաև սրա համար, որովհետև սրանք հարստանում են։ Սրանք հարստանում են քո հաշվին․ ոչ թե քո հարստանալուն զուգահեռ, այլ՝ քո աղքատանալու շնորհիվ։ Սրանք քեշ փող են աշխատում, վաղը որ գնան իշխանությունից, պարզվելու է՝ դոլարային միլիոնատերեր են։ Դու մի աղքատ, անհաջող մասսայի բերեցիր իշխանության ու դարձրիր միլիոնատեր։ Հենց դրա համար էլ դու շարունակելու ես վատ ապրել։

Սևակ Հակոբյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica