close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել․ Մանուկյանը՝ Արման Սարգսյանին

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 15:01
 Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել․ Մանուկյանը՝ Արման Սարգսյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով  պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին,  հարցրեց․ «Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել»։

Որպես հիմնավորում՝ պատգամավորը խոսքի սկզբում հիշեցրեց  երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիր, նա էլ պատասխանել էր․ «Սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել»։

Այնուհետև Գեղամ  Մանուկյանը հիշեցրեց 2020 թ. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի արած մեկ այլ հայտարարություն՝ «մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է  այն, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի  սկսվի»։ Լրագրողը հարցնում է՝ ո՞ւմ կողմից, Փաշինյանն ասում է․ «Մեր, նաև ռազմաքաղաքական մարմինների ինստիտուտներից կողմից»։

Այս հիշեցումներից և հարցից հետո փոխնախարարը պատասխանեց․ «Որևէ դժվարություն չեմ ունեցել, այդ թվում՝ ոստիկանապետ աշխատելու ժամանակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica