close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև 1000 և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ղեկավարների կրթական ցենզի սահմանման մեջ արդյո՞ք չկա հակասություն. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բագրատյանին

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 13:55
 Մինչև 1000 և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի  ղեկավարների կրթական ցենզի սահմանման մեջ արդյո՞ք չկա հակասություն. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բագրատյանին

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը նշեց, որ 500-ից պակաս բնակիչներ ունեցող   բնակավայրերի վարչական ղեկավարները  կարող են չունենալ բարձրագույն կրթություն։ Ըստ էության, համայնքի ղեկավարի  կրթական ցենզի պահանջը վերաբերում է միայն այն բնակավայրերին, որոնք ունեն 1000 և ավելի բնակիչ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, հարցը ուղղելով հարակից զեկուցող Սերգեյ Բագրատյանին, ասաց․ «Պարո՛ն Բագրատյան, Դուք նշեցիք, որ խիստ կարևորում եք 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի համար  վարչական ղեկավարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջը։ Ուզում եմ հիշեցնել, որ, ըստ գործող  օրենքի, ավագանու անդամների համար կա  18 տարեկանից բարձր լինելու պահանջ, բայց կրթական ցենզի պահանջ չկա։ Արդյո՞ք չի ստացվում  ինչ-որ իմաստով աբսուրդ հակասություն․ խոշորացված համայնքի ղեկավարը կարող է լինել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի՝ առանց  բարձրագույն կրթության, բայց բնակավայրի ղեկավարի համար՝ 1000 և ավելի բնակիչի դեպքում,  պահանջվում է բարձրագույն կրթություն։ Իինչպե՞ս եք տեսնում այդ հակասությունը»։

Նույն  խնդրին վերաբերող հարց հնչեցրեց նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով,  որ այն ռիսկային է, և այդ  մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արցախի մանուկների համար
9 Դեկտեմբերի 2021, 11:11 Արցախի մանուկների համար

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica