close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ տեղաշարժեր են ուրվագծվում Երևան-Ռիադ հարաբերություններում. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 13:51
 Ինչ տեղաշարժեր են ուրվագծվում Երևան-Ռիադ հարաբերություններում. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ՀՀ նախագահի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ֆոնին մեկնաբանել է, թե  ի՞նչ տեղաշարժեր են ուրվագծվում  Երևան-Ռիադ հարաբերություններում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Ռիադը հանգիստ չի ընկալում անկարայակենտրոն թուրանական- իսլամական բեւեռի առաջադրանքը։ Նրա խոսքով՝ արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցության մրցապայքարում Անկարան սկսել էր հավակնոտ քայլեր առնել եւ սպառնալ Ռիադին։ «Սիրիական պատերազմի որոշ փուլերին, գետնի վրա հակամարտող ուժերի ազդեցության առումով սուր կերպով զգալի էր թուրքական եւ Սաուդյան հովանավորությունների միջեւ հակասությունը։ Իսկ եթե կենտրոնանանք  Հարավային Կովկասում Անկարայի առած մեծ քայլի վրա, ապա Սաուդյան Արաբիան պիտի չողջուներ այդ քայլը` հեռանկարային դրվածքով տեսնելով թուրանական անկարայակենտրոն նոր իսլամական բեւեռի ձեւավորման քաղաքական նպատակը: Բայց այստեղ կար նաեւ Իրանի սահմանային կարգավիճակը փոխելու իրականությունը, որը սկզբունքով պիտի բխեր Սաուդյան Արաբիայի շահերից։ Այս ուղղությունն է փոխվել  որոշակի առումով։ Իհարկե, ոչ հիմնովին»,- ասաց նա։  

Գանտահարյանի գնահատմամբ՝ այս բոլորի շարժառիթները Իրանի գործոնի հարաբերակցությամբ դիտարկելը իրատեսական է: «Եւ ավելորդ չէ նշել, որ ո՛չ միայն հռետորաբանական, այլ նաեւ բանակցային առումով լարվածության մեղմացման տանող նոր գործընթաց է  սկսել Ռիադի եւ Թեհրանի միջեւ: Կարծում եմ այս բոլոր հանգամանքները պետք է դիտարկել  Ռիադ-Երևան դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը ուրվագծելիս»,- եզրափակեց նա։

 

Արցախի մանուկների համար
9 Դեկտեմբերի 2021, 11:11 Արցախի մանուկների համար

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica