close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանիպուլյացիայի ու պոպուլիզմի մրցույթներում դուք մրցակիցներ չունեք. Խամոյանը`Փաշինյանին

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2021, 18:51
 Մանիպուլյացիայի ու պոպուլիզմի մրցույթներում դուք մրցակիցներ չունեք. Խամոյանը`Փաշինյանին

Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում Արցախ այցելել։ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այցելել են, շարունակում են այցելել և այլ պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության։

Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, երբ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Արցախ, Իլհամ Ալիևը դրանից հետո զգուշացրեց, սպառնաց, որ Հայաստանի իշխանություններն այլևս չայցելեն Արցախ։

«Դրանից հետո մենք չենք ունեցել ո՛չ ձեր մակարդակով այց, ո՛չ նախագահի մակարդակով այց, ո՛չ էլ ԱԳ նախարարի կամ ԱԽ քարտուղարի մակարդակով այց։ Դուք ե՞րբ նպատակահարմարություն կգտնեք այցելել Արցախ»,-ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն էլի նշեց, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանի տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ։

Ի վերջո Նիկոլ Փաշինյանը խուսափեց ասել՝ երբ է պատրաստվում Արցախ այցելել։

Մանրամասները՝ տեսանյութում.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica