close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չէի վարանի իմ աթոռը կորցնել՝ ասելով՝ թող գան մարդիկ, ովքեր գիտեն ինչպես պատերազմը հաղթական ավարտին հասցնել․ Արմեն Ռուստամյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 18:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չէի վարանի իմ աթոռը կորցնել՝ ասելով՝ թող գան մարդիկ, ովքեր գիտեն ինչպես պատերազմը հաղթական ավարտին հասցնել․ Արմեն Ռուստամյան

Ողջամիտ կասկած կա, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փաստաթուղթ է պատրաստվում, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 9-ին, կառավարությունն ուզում է փարատե՞լ այս կասկածը, թե՞ թողնելու է, որ այն խորանա՝ ըստ Yerkir.am-ի հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում՝ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց հարցին՝ վստահեցնելով, որ առաջիկա նոյեմբերի 9-ին այն փաստաթղթերը, այն տարբերակներով, որոնք շրջանառվել են մամուլում այդպիսի քննարկում չկա, առաջարկներ չկան, փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Ապա հարց ուղղեց Արմեն Ռուստամյանին՝ արդյո՞ք Ռուստամյանը կստորագրե՞ր անցյալ տարվա նոյեմբերի 9-ին այդ կոնկրետ պայմաններում այդ փաստաթուղթը։

Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ինքը չէր վարանի իր աթոռը կորցնելու գնով կանգնեցնել այն պատերազմը, որն ակնհայտ գնում էր պարտության։

«Ես կհրաժարվեի ավելի առաջ այդ պաշտոնից՝ ասելով, որ թող գան այն մարդիկ, ովքեր գիտեն ինչպես շարունակել պատերազմը, հաղթական ավարտին հասցնել և ունենալ մի փաստաթուղթ, որտեղ կամրագրվեն առնվազն այն խնդիրները, որի համար այս ամբողջ պայքարը սկսվել է․ մենք սկսել էինք պայքարը հանուն Արցախի անկախության, կարգավիճակի ամրագրման, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ընդհանրապես Արցախ չկա, գոյություն չունի, սուբյեկտայնությունը վերացած է, մի՞թե դուք դա չեք տեսնում։ Արցախի հայաթափման կանխարգելումը հստակ ծրագիր է ենթադրում, եթե հիմա էլ դուք դա չունեք՝ կանչեք մարդկանց, ովքեր այդ փորձն ունեն, նստենք միասին այս հարցը լուծենք, միայնակ չեք կարող այս խնդիրը լուծել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Արցախի մանուկների համար
9 Դեկտեմբերի 2021, 11:11 Արցախի մանուկների համար

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica